Դավիթ Խուրցիձեն հեռացավ «Ուրարտու»-ից

19 Հունիսի 2023, 19:30

Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։

Խուրցիձեն երևանյան թիմի կազմում 31 հանդիպման է մասնակցել ու 4 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիթին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Հիմա եթերում