Ֆրանսիան զսպվածության և խաղաղ բնակչության պահպանման կոչ է անում

19 Հունիսի 2023, 18:05

Քաղաքականություն

Փարիզը ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի սահմանային միջադեպերի վերաբերյալ, ներառյալ՝ Երասխում մետալուրգիական գործարանի վրա կրակոցները: Այդ մասին հակտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Փարիզը զսպվածության, լարվածության թուլացման և խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում, նաև «վերահաստատում իր աջակցությունը Բերձորի միջանցքով երթևեկության վերականգնման» վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի կարգադրության լիարժեք գործադրման հայտարարությունը:

Փարիզն իր հանձնառությունն է հայտնում նպաստելու խաղաղության վերականգնման՝ ի շահ երկու երկրների բնակչության: