ՀՀ Սահմանադրության մեջ պետք է վերջ դրվեն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները․ Ալիև

17 Նոյեմբերի 2024, 15:30

Քաղաքականություն

Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:

«Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին»,- ասել է Ալիևը: