Գնել Սանոսյանը և Ռուստամ Բադասյանը հաստատեցին պաշտոնաթող լինելը
18 Նոյեմբերի 2024, 13:04
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ևս աշխատանքից ազատման դիմում է գրել։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։ Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։ Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- գրել է Սանոսյանը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնել է պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին: