Հարություն Կարապետյանը միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է երրորդ տեղը

19 Նոյեմբերի 2024, 09:20

Կրթություն | Հայեր

Նոյեմբերի 15-ին Սինոփսիս-Հայաստան ընկերության կրթության դեպարտամենտում տեղի է ունեցել միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի երկրորդ և եզրափակիչ փուլը:

Օլիմպիադային մասնակցել է 332 մասնակից 16 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Լիբանան, Հայաստան, Հորդանան, Շրի Լանկա, Չիլի, Պերու, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ֆրանսիա:

Մրցանակային տեղերի համար պայքարում էին եզրափակչի 34 մասնակիցներ, որոնցից տասը Հայաստանից էին: Հայաստանը ներկայացնող Հարություն Կարապետյանը զբաղեցրել է երրորդ տեղը: