Տիգրան Աբգարյանը՝ «Մեծ փոփոխություն» համառուսաստանյան մրցույթի մրցանակակիր

20 Նոյեմբերի 2024, 19:15

Կրթություն | Հայեր

Նիժնի Նովգորոդում կայացել է «Մեծ փոփոխություն» համառուսաստանյան մրցույթի եզրափակիչը։ «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» նախագահական նախագծին մասնակցել են քոլեջների և տեխնիկումների ավելի քան մեկ միլիոն ուսանողներ, որոնցից 600-ն անցել են եզրափակիչ:

«Մեծ փոփոխության» գլխավոր մրցանակները նվաճել են Օմսկի 15 ուսանողներ, այդ թվում՝ Տիգրան Աբգարյանը Օմսկի արդյունաբերա-տնտեսագիտական քոլեջից:

Մրցույթում հաղթելու համար 1-ին կարգի մրցանակակիրներին շնորհվել է 1 միլիոն ռուբլի՝ կրթության կամ ստարտափ սկսելու համար: 2-րդ կարգի դափնեկիրները ստացել են 200 հազար ռուբլի դրամական խրախուսանք: