Հայկական «Homenetmen Valence»-ին Ֆրանսիայում թուրք ազգայնականների հարձակումից հետո փորձում են լռեցնել
21 Նոյեմբերի 2024, 17:10
«Homenetmen Valence» հայկական ֆուտբոլային ակումբին Ֆրանսիայում փորձում են լռեցնել թուրք ազգայնականների հարձակումից հետո։ Այս մասին տեղեկանում են Ֆրանսիայում հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (Comité de Défense de la Cause Arménienne) X սոցցանցի հրապարակումից:
«Մենք վրդովված ենք, որ «Homenetmen Valence»-ի խաղացողները ստացել են նույն պատիժը, ինչ FC Turquoise-ի խաղացողները: Այս խայտառակ որոշումն ուղեկցվում է Շրջանային լիգայի կողմից ակումբին լռեցնելու փորձով՝ սպառնալով ուժեղացնել պատժամիջոցները, եթե որևէ հրապարակային հայտարարություն տեղի ունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ: