«Զանգեզուրի միջանցքի» թուրքական ծրագրերի իրականացման գլխավոր խոչընդոտը Իրանն է, այլ ոչ թե Հայաստանը․ Աբբաս Ջումա

«Հայաստանը Բաքվի և Անկարայի համար այլևս հակառակորդ, դերակատար չէ, այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի գործոն այլևս գոյություն չունի։ Հայաստանը նրանց համար պարտված կողմ է։ Եվ, ընդհանուր առմամբ, այն քաղաքականությունը, որ վարում է պաշտոնական Երևանը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, լիովին ձեռնտու է Էրդողանին, նա նույնիսկ գովել է Փաշինյանին, թե իրեն ճնշում են, բայց նա չի նահանջում։

Այո, իհարկե, այդ իմաստով Էրդողանն ամեն ինչ ասել է այնպես, ինչպես կա, ոչ մի տեղ չի ստել։ Իսկ Իրանը շատ ավելի կայուն պետություն է թե՛ քաղաքական տեսանկյունից, թե՛ ռազմական առումով, և Իրանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, թե որտեղ են գտնվում իրենց երկրի ազգային շահերը»։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է միջազգայնագետ-լրագրող Աբբաս Ջուման` պատասխանելով այն հարցին, թե ինչու է Էրդողանի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր խնդիրը Իրանը, այլ ոչ թե Հայաստանը։

«Իրականում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ուղղակի սպառնալիք է, որը կախված է Իրանի գլխին։ Իսկ անմիջականորեն այդ սպառնալիքի կրողները Բաքուն և Անկարան են։ Որտեղ է գտնվում այդ սպառնալիքը, այն սահմանի մի փոքր հատվածում է՝ մոտ 30 կմ, որը չպետք է փակվի», — հայտարարել է Աբաս Ջուման։

Հիմա եթերում