Հայկական Քեսապ համայնքի հոգևոր հայրերը կոչ են արել պատրաստ լինել ամեն բանի

30 Նոյեմբերի 2024, 18:45

Քաղաքականություն

Սիրիայի հայկական Քեսապ համայնքի երեք հոգևոր հայրերը դիմել են քեսապցիներին՝ կոչ անելով երկրի ներկա ճգնաժամային պայմաններում իրար թև ու թիկունք լինել։

«Պետք է մնալ սառնասիրտ և արթնամիտ, միասնաբար հաղթահարել գալիք դժվարությունները։ Պետք է պատրաստ լինենք ամեն բանի։

Ձեր կարևոր փաստաթղթերը և արժեքավոր իրերը միշտ պատրաստ պահեք»,- նշված է հայտարարությունում։