Վլադիմիր Օսիպյանն ու Դավիթ Անինյանը՝ խառը մենամարտերի Համառուսաստանյան մրցումների չեմպիոններ
03 Դեկտեմբերի 2024, 18:10
Սոչիում անցկացվել են խառը մենամարտերի (MMA) Համառուսաստանյան մրցումներ 18-20 տարեկանների միջև:
Մրցումների արդյունքներով 1-ին տեղերը զբաղեցրել են Վլադիմիր Օսիպյանը և Դավիթ Անինյանը: Նրանք դարձել են Ռուսաստանի սպորտի վարպետ:
2-րդ տեղը զբաղեցրել է Սեմյոն Անինյանը՝ վերահաստատելով Ռուսաստանի սպորտի վարպետի (ԿՄՍ) թեկնածուի կոչումը:
Հաղթողների մարզիչը Աբգար Օսիպյանն է: