Կարինա Մինասյանը՝ սամբոյի համառուսաստանյան մրցումների բրոնզե մեդալակիր

07 Դեկտեմբերի 2024, 17:04

Սպորտ

Ի. Ս. Պավլենկոյի անվան սամբոյի մարզադպրոցի սան, Յալթայի մարզիկ Կարինա Մինասյանը մասնակցել է 16-18 տարեկան տղաների և աղջիկների սամբոյի Համառուսաստանյան «Ռուսաստանի երիտասարդություն» մրցումներին:

Հաղթանակի համար պայքարում էին ավելի քան 150 տղաներ և աղջիկներ Ռուսաստանի 16 շրջաններից։ 59 կգ քաշային կարգում Կարինա Մինասյանը գրավել է 3-րդ տեղը: Կարինայի մարզիչն է Դավիթ Գրիգորյանը: