Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍԺ

06 Դեկտեմբերի 2024, 19:16

Սպորտ

«Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է RB Sport-ը։

Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է 24-ամյա Սպերցյանի համար վճարել մոտ 20 մլն եվրո։ «Կրասնոդար»-ի սեփականատեր Սերգեյ Գալիցկին, սակայն, չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել ակումբի սանին և թիմի ավագին:

Այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։