Բորիս Բարսեղյանը՝ նարդու բարեգործական մրցաշարի հաղթող

10 Դեկտեմբերի 2024, 12:50

Սպորտ

Կրասնոդար քաղաքի հայկական մշակութային և ժամանցի կենտրոնում անցկացվել է «Սփյուռք» բարեգործական հիմնադրամի նարդու բարեգործական մրցաշար։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Բորիս Բարսեղյանը, ով 85 հազար ռուբլու շահումը փոխանցել է «Սփյուռք» բարեգործական հիմնադրամին։ Առնոլդ Մնացականյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, Տիգրան Մնացականյանը՝ 3-րդ։