Մայքլ Առլեն. Հայազգի անգլիագիր հայտնի գրողը

09 Դեկտեմբերի 2024, 23:48

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Անգլիագիր հայազգի գրող, դրամատուրգ Մայքլ Առլենը ծնվել է 1895 թվականին Բուլղարիայի Ռուսե քաղաքում, հայ վաճառականի ընտանիքում։

1901 թվականին ընտանիքը տեղափոխվում է Լոնդոնի Լանկաշիր քաղաք։

Մայքլ Առլենը (Տիգրան Գույումճյան) գերազանցությամբ ավարտել է Մալվերն քոլեջը։ Ավելի ուշ նա նույնիսկ ընդունվել է բժշկական ֆակուլտետ, սակայն անմիջապես հասկացել է, որ դա իր կյանքի գործը չէ և որոշել է մեկնել Լոնդոն, քանի որ տարված էր ստեղծագործական գործունեությամբ:

Առլենի գրական գործունեությունը սկսվել է 1916 թվականին։ Հենց այդ ժամանակ նա սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները։

Մայքլ Առլենը սկզբում տպագրվել է Լոնդոնում հայկական «Արարատ» պարբերականում, որից հետո նրա աշխատանքները սկսել են տպագրվել բրիտանական «Նոր դար» շաբաթաթերթում։ Այս երկու ամսագրերի համար նա գրել է գրախոսություններ գրքերի, պատմվածքների և նույնիսկ մեկ կարճ սցենարի մասին։

Աշխատելով այս հրատարակություններում, Մայքլ Առլենը ստեղծել է մի շարք տեղծագործություններ՝ «Լոնդոնյան արկածախնդրություն» ընդհանուր անվանումով, իսկ ավելի ուշ մեծ տպաքանակով լույս է տեսել նրա ստեղծագործությունների ժողովածուն։
1922 թվականին նա ստացել է բրիտանական քաղաքացիություն և օրինական կերպով փոխել իր անուն-ազգանունը ՝ դառնալով Մայքլ Արլեն։

Քսանականների սկզբին Առլենը գրում է «Կանաչ գլխարկը» վեպը, որի հրատարակումից հետո 1924 թվականին նա համաշխարհային համբավ է ձեռք բերում։ Չորս տարի անց վեպի հիման վրա Հոլիվուդում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, և գլխավոր դերը խաղում էր աշխարհահռչակ դերասանուհի Գրետա Գարբոն։

40-ականների սկզբին նշանակվել է Քաղաքացիական պաշտպանության կոմիտեին կից հասարակայնության հետ կապերի պետի պաշտոնում , բայց մեկ տարի անց նա տեղափոխվում է Ամերիկա և այնտեղ բնակություն հաստատում։

Առլենը թողել է անհավատալի թվով գրքեր և պիեսներ։ Նրա սցենարներով նկարահանվել է մոտ 30 ֆիլմ, որից մի քանիսն արժանացել են Օսկարի։

Մայքլ Առլենը մահացել է 1956 թվականի հունիսի 23-ին։

Հիմա եթերում