Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան դեկտեմբերին հանդես կգա Հայաստանի առաջնությունում
10 Դեկտեմբերի 2024, 17:40
Հայաստանը ներկայացնող 15-ամյա ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ դեկտեմբերին մարզուհին հանդես կգա Հայաստանի առաջնությունում:
«Մենք պատրաստվում ենք, ընդամենը մի քանի շաբաթից նա հանդես կգա Հայաստանի առաջնությունում», — պատմել է Պլյուշչենկոն:
Ավելի վաղ Տիտովան մատի կոտրվածքի պատճառով բաց էր թողել միջազգային Գրան պրիի պատանեկան շարքը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Տիտովան որոշում էր կայացրել տեղափոխվել Հայաստանի հավաքական՝ շարունակելով մարզումները Եվգենի Պլյուշչենկոյի խմբում: Անցած մրցաշրջանում գեղասահորդուհին դարձել է Ռուսաստանի Գրան պրիի պատանեկան փուլի բրոնզե մեդալակիր: