Յանա Սարգսյանը երկրորդն է եռացատկում
News.am-ի փոխանցմամբ՝ Լեհաստանում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերի աթլետիկայի թիմային մրցաշարում երկրորդ մրցումային օրվա ցերեկային մրցահերթում մեկնարկ դուրս է եկել Հայաատանի 9 ներկայացուցիչ: Երրորդ դիվիզիոնում տարբեր մրցաձեւերում մասնակցած Հայաստանի աթլետներից լավագույն արդյունքը գրանցել է եռացատկորդ Յանա Սարգսյանը։ Նա 13.06 մետր արդյունքով երկրորդն է։
Կանանց 400 մետր վազքում Հայաստանի ներկայացուցիչ Ալիսոն Հալվերսոնը 1:02:38 րոպե արդյունքով 6-րդն է, կանանց 800 մետր վազքում Էլլադա Ալավերդյանը 2։11։07 րոպե արդյունքով 7-րդն է։
Տղամարդկանց 400 մետր արգելավազքում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ադամյանը 57,84 վայրկյան արդյունքով 6-րդն է:
Հիշեցնենք, որ Կանանց Հայաստանի թիմը 4×100 մետր փոխանցավազքում 45.53 վայրկյան արդյունքով 5-րդ տեղում է։