ԱՄՆ-ում Թրամփի վերընտրվելը նման է հեղափոխության․ Արմեն Զատիկյան
13 Դեկտեմբերի 2024, 19:27
Դոնալդ Թրամփը շատ լավ թիմ է հավաքում: Alpha News-ի հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը:
«2016 թվականին ընտրվելուց ու 4 տարի իշխանություն ունենալուց հետո նա շատ մեծ փորձառություն ձեռք բերեց: Թրամփն արդեն փորձված էր, միլիարդատեր բիզնեսմեն է, սակայն 2020թ. ընտրություններն իրենից գողանալուց հետո նա կենաց-մահու կռիվը տվեց, մինչև անգամ մահափորձի միջով անցավ ու ժողովրդի միջոցով հետ վերցրեց իշխանությունը: Այս իրավիճակում Թրամփի արածը հասկացող մարդկաց համար, իրեն հետևած մարդկանց համար, շատ ոգևորիչ է, սակայն մենք ինքներս որոշ հարցերում միանգամից չենք կողմնորոշվում, վերլուծում ենք մեր մեջ, սպասում ենք հաջորդ քայլին, որ իմանանք՝ ինչ է այս ամենը նշանակում»,- նշել է մեր զրուցակիցը:
Նա Թրամփի վերընտրվելը նախագահի պաշտոնում համարում է ամերիկյան հեղափոխություն:
«Ես կարող եմ ասել՝ ամերիկյան երկրորդ հեղափոխության նման բան է տեղի ունեցել։ Առջևում այնքան մեծ աշխատանքներ կան անելու, միայն հարկավոր է հետևողական լինել, որ մենք՝ հայերս, որպես տուժած ժողովուրդ, կարողանանք այդ ամենից օգտվել»,- հավելել է Արմեն Զատիկյանը: