Կրասնոդարում տեղադրվել է Լեոնարդ Գատովի հուշարձանը, որի հեղինակը Միհրան Հարությունյանն է
17 Դեկտեմբերի 2024, 16:20
Կրասնոդարում բացվել է ռուս թատերական գործիչ, ռեժիսոր Լեոնարդ Գատովի անվան հրապարակը, որտեղ տեղադրվել է նաև անվանի ռեժիսորի հուշարձանը։ Բրոնզաձույլ հուշարձանի հեղինակը հայազգի քանդակագործ Միհրան Հարությունյանն է:
Քանդակագործի գործերից շատերը զարդարում են Ռուսաստանի քաղաքների հանրային այգիներն ու հրապարակները։
Միհրան Հարությունյանը մանկուց զբաղվել է նկարչությամբ, սակայն նրա ընդունակություններին հատուկ ուշադրություն չեն դարձրել ոչ ծնողները, ոչ ինքը։ 2004 թվականին Միհրանն ընդունվել է Կրասնոդարի մշակույթի համալսարան և ստացել քանդակագործի կրթություն։