Թբիլիսիում ընթացող Կովկասի առաջնությունում հայ կարատեիստները նվաճել են 21 մեդալ
17 Դեկտեմբերի 2024, 10:10
Թբիլիսիում ավարտվել է կարատեի «Կովկասի առաջնությունը», մրցել են մի քանի երկրների մարզիկներ։ Հայաստանի պատանիները լավ արդյունքներ են ցույց տվել՝ վաստակելով 5 ոսկե մեդալ։ Թիմը վաստակել է նաև 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ։
Առաջնության չեմպիոններն են դարձել Հելեն Եփրեմյանը, Դավիթ Կիրակոսյանը, Մարիա Ասրյանը, Լիզա Խաչատրյանը և Մարկ Այվազյանը, հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
Արծաթե մեդալներ են նվաճել Նաիրա Խուդաբաշյանը, Արամ Սաղումյանը, Հայկ Օհանյանը, Քրիստինա Մելիքյանը, Դավիթ Սաֆարյանը, Հրաչ Դավթյանը, Հայկ Համբարձումյանը և Գևորգ Կարապետյանը։
Բրոնզե մեդալների են արժանացել Հակոբ Բաղդասարյանը, Մայիս Գրիգորյանը, Ալմազ Մխիթարյանը, Դավիթ Հայրապետյանը, Անգելինա Դավթյանը, Նարեկ Կիրակոսյանը, Նարեկ Էլիզբարյանը և Արկադի Կիրակոսյանը։