Սոչիի հայ համայնքի լավագույն մարզիկները մրցանակներ են ստացել

17 Դեկտեմբերի 2024, 17:10

Սպորտ

Սոչիում պարգևատրել են 2024 թվականի արդյունքներով լավագույն մարզիկներին և մարզիչներին։ Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սոչիի քաղաքային ժողովում։ Քաղաքի ղեկավար Անդրեյ Պրոշունինի անունից Սոչիի նշանավոր մարզիկներին և մարզիչներին շնորհավորել է փոխքաղաքապետ Վադիմ Սնեգիրևը:

2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Օլիմպիական հերթափոխի թիվ 3 մարզադպրոցի մարզիչ Հրանտ Վարվաշտյանը: Նա մարզել է երիտասարդ բռնցքամարտիկների, որոնք հաղթանակներ են տարել համառուսաստանյան և միջազգային մրցումներում:

«Հաղթելու կամքի համար» մրցանակը շնորհվել է Օլիմպիական հերթափոխի թիվ 26 մարզադպրոցի սան, խուլերի թենիսի Ռուսաստանի առաջնության հաղթող Գեորգի Չաքերյանին, իսկ թիվ 3 մարզադպրոցի տնօրեն Ալիկ Համբարձումյանը ճանաչվել է մարզական հաստատության լավագույն ղեկավար։

Սոչիի թիվ 25 մարզադպրոցի սան Էրիկ Սեֆերյանն էլ արժանացել է «Ռուսաստանի սպորտի վարպետ» մարզական կոչման։