Շվեյցարիայի ԱԳ նախարարը մերժել է ԼՂ հարցով միջազգային խորհրդաժողով հրավիրելու պատգամավորների նախաձեռնությունը
17 Դեկտեմբերի 2024, 19:40
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը մերժել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային խորհրդաժողով հրավիրելու խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը և հայտարարել, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այս մասին հայտնում է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը։
Պատգամավորներն առաջարկել են երկրի կառավարությանը համաժողով կազմակերպել հայերի վերադարձի շուրջ բանակցություններ անցկացնելու համար։ Նրանք նաև ենթադրում էին, որ համաժողովը թույլ կտա երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև տարածաշրջանում «մի քանի սերունդ» բնակվող հայ բնակչության հավաքական վերադարձի հարցի շուրջ: