Զախարովան մեկնաբանել է «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ պնդումների մասին

18 Դեկտեմբերի 2024, 15:38

Քաղաքականություն

Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին ՌԴ ԱԳՆ-ի վերաբերմունքի առնչությամբ հարցը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և ամրագրված է, մասնավորապես, եռակողմ պայմանավորվածությունների հումանիտար բլոկում:

«Մեր դիրքորոշումը հանդիսանում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհետ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը: Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը», — ասել է Զախարովան:

Հիմա եթերում