«Կռունկ» անսամբլը համառուսաստանյան մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը

22 Դեկտեմբերի 2024, 11:20

Մշակույթ

Դեկտեմբերի 13-14-ը Պերմում տեղի է ունեցել Ռուսաստանի ժողովուրդների երաժշտական նախագծերի (ստեղծագործական ծրագրերի) համառուսաստանյան մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթին հայկական պարով հանդես է եկել «Կռունկ» համույթը՝ ներկայացնելով երկու համար: Նրանք զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։ Հայկական ժողովրդական երգը ներկայացրել է Արթուր Գուլիկյանը, ով «Վոկալ վարպետություն» անվանակարգում գրավել է պատվավոր երկրորդ տեղը։