ՌԴ-ն 68 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում դպրոցական սննդի և ենթակառուցվածքների զարգացման համար
25 Դեկտեմբերի 2024, 21:14
«Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը, ներառյալ 2024-2028 թվականների համար Ռուսաստանի կողմից հատկացված միջոցները, կգերազանցի 68 մլն դոլարը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանյան հատկացումների շնորհիվ ավելի քան հազար դպրոցների տարրական դասարանների աշակերտները ստանում են որակյալ և հավասարակշռված սնունդ։ Դրանից բացի, գրեթե 100 դպրոցներում տեղադրվել են արևային վահանակներ, ինչը թույլ է տվել խնայել շուրջ 390 հազար դոլարի էլեկտրաէներգիայի ծախս։ Այդ միջոցներն ուղղվում են դպրոցական ենթակառուցվածքների զարգացմանը և աշակերտների սննդի բարելավմանը», — նշել է նա։