Կարապետյան-Խլղաթյան զույգը Եվրոպական խաղերի հրաձգության զույգերի պայքարում դարձել է արծաթե մեդալակիրներ
23 Հունիսի 2023, 19:04
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել են Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի հրաձգության 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն է:
Նախօրեին անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ: