Համբարձումյանները՝ Ռյազանի մարզի կայծակնային շախմատի առաջնության հաղթողներ
Ռյազանի մարզի կայծակնային շախմատի առաջնությունում Համբարձումյան ընտանիքի անդամները նվաճել են 3 մեդալ: Այս մասին հայտնել է երեխաների հայրը՝ շախմատի մարզիչ Վլադիմիր Համբարձումյանը։
«Նոր մրցաշրջանը բացեցինք հաղթանակներով: Հեթ-տրիկ՝ Ռյազանի կայծակնային խաղի առաջնության առաջին փուլում: Միշան կիսում էր առաջին տեղը, բայց հաշվարկի արդյունքում դարձավ բրոնզե մեդալակիր: Անգելինան լավագույնն է աղջիկների շրջանում: Իսկ Յուրան ստացավ առաջին մանկական մրցանակը: Կեցցեք, երեխաներ: Առջևում պատասխանատու մրցումներ են։ Հաղթանակներ»,- գրել է Համբարձումյանը: