Australian Open․ Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան

16 Հունվարի 2025, 15:33

Սպորտ

Հայկական ծագումով թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին և դուրս եկել Australian Open-ի երրորդ շրջան։

Հանդիպումն ավարտվել է 7:6, 4:6 6:3, 6:3 հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ժամ 16 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքս Միքելսեն- Ջեյմս Մաքեյբ հանդիպման հաղթողը։

Հիմա եթերում