ՌԴ-ում խստացվում է միգրանտների վերահսկողությունը
25 Հոկտեմբերի 2026, 13:10
Հոկտեմբերի 25-ից Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամը պետական էլեկտրոնային համակարգերի միջոցով ՆԳՆ-ին կփոխանցի օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալներ։
Նոր կարգի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ։ Առաջին փուլում՝ հոկտեմբերի 1-ից, Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունն արդեն սկսել է ոստիկանությանը տրամադրել օտարերկրացիների եկամուտների վերաբերյալ տեղեկություններ՝ հիմնվելով երեք, վեց, ինը և տասներկու ամիսների հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ապահովագրական վճարների հաշվարկների վրա։
Միջգերատեսչական տվյալների փոխանակման համակարգի գործարկումը թույլ կտա բարձրացնել միգրացիոն և հարկային վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև ժամանակին բացահայտել այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացիները խուսափում են հարկերի և օրենքով սահմանված պարտադիր վճարների վճարումից։