Զինված միջադեպ ԱՄՆ-ում. Ֆլորիդայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կա 12 տուժած, այդ թվում՝ անչափահասներ
25 Հոկտեմբերի 2026, 14:00
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շրջանավարտների հանդիպման տոնակատարության ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, որոնց թվում կան անչափահասներ։
Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ միջադեպը բռնկվել է Թալահասի քաղաքում հավաքված բազմության մեջ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Տուժածներից 11-ը ստացել են հրազենային վնասվածքներ, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
Ոստիկանությունն իրականացնում է քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու կասկածյալների ինքնությունը պարզելու ուղղությամբ։