6-ամյա Արմեն Ավետիսյանը անհավանական արդյունքներ է ցույց տալիս
18 Հունվարի 2025, 18:00
ՌԴ Լենինսկի շրջանից 6-ամյա Արմեն Ավետիսյանը մեկուկես տարի մարզվում է խառը մենամարտերի «Վարդանյան թիմ» ակումբում և այս կարճ ժամանակահատվածում մեծ թվով մեդալներ ու գավաթներ է նվաճել։
Անցյալ տարի նա դարձել է Մոսկվայի, աշխարհի ու Ռուսաստանի գավաթի հաղթող։ Իսկ վերջերս մեկ օրում երկու չեմպիոնական գոտիներ է նվաճել։
«Ես շատ եմ սիրում սամբոյով զբաղվել: Երբեք չեմ ձանձրանում մարզումներից, միշտ հաճույքով պարապում»,- ասել է Արմենը։
Երիտասարդ մարզիկի ապագա ծրագրերում է մասնակցել Ռուսաստանի MMA առաջնությանը, որը կկայանա փետրվարի 7-ին։ Այս մրցումները նաև ընտրական փուլ են աշխարհի առաջնության համար, որը կանցկացվի Բրազիլիայում։ Մարզիչը համոզված է, որ Արմենը ունակ է նվաճելու Ռուսաստանի գավաթը, իսկ Բրազիլիա մեկնելը մոտ ապագայի հեռանկար է։