«Քանի դեռ Եվրոպան չի գիտակցում, որ պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, ոչինչ չի փոխվի»․ Alpha News-ի հարցումը

Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Սփյուռքի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչ են մտածում ԵՄ դիտորդական առաքելության մասին, որը պետք է վերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և գնահատի սահմանային միջադեպերը։

Հարցվածների մեծ մասը նշել է, որ իրենք դրական տեղաշարժեր չեն նկատում և չեն հավատում առաքելության հաջողությանը։

«Ժամանակ ենք կորցնում, եթե տեսնում ենք, որ սահմանին նույն վիճակն է, ոչ մի փոփոխություն. Երասխի մետալուրգիական կոմբինատում ԱՄՆ դրոշի տեղադրումից հետո էլ հրետակոծությունը չդադարեց»,- ասել է երեւանցիներից մեկը։

«Եթե առաջընթաց չկա, ապա այս ամենն իզուր է», «Քանի դեռ Եվրոպան չի հասկանա, որ պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, ոչինչ չի փոխվի», «Արդյունավետություն չկա, պարզապես քաղաքականություն է»՝ այսպես են պատասխանել Alpha News-ի հարցման մասնակիցները։