Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

20 Հունվարի 2025, 10:56

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հունվարի 19-ին, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, աղոթք է բարձրացրել առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։

Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։