Հայաստանում դեղերը Վրաստանից երկու անգամ թանկ են․ Նարեկ Կարապետյան
16 Հոկտեմբերի 2026, 12:03
Ոսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3900 տեսակի դեղ, որոնց վաճառքը թույլատրված է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս սահմանափակումը և շուկայում գործող ընկերությունների փոքր թիվը հանգեցնում են մրցակցության պակասի և գների բարձրացման:
Որպես օրինակ՝ նա նշել է շաքարային դիաբետի բուժման համար օգտագործվող «Մետֆորմին» դեղն՝ ընդգծելով, որ Վրաստանում դրա գինը մոտ երկու անգամ ցածր է։
«Վրաստանում այն արժե մոտ 920 դրամ, իսկ Հայաստանում՝ 1700 դրամ։ Վրաստանը մեզանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է, սակայն այնտեղ դեղը երկու անգամ ավելի էժան է»,– ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։