Իրանի շուրջ իրավիճակն այդքան էլ հեշտ չէ. Արարատ Միրզոյան
16 Հոկտեմբերի 2026, 11:17
Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, կարելի է ասել, գրեթե համաձայնեցված է։ Այս մասին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այն կստորագրվի առաջիկա հարմար առիթի դեպքում։
«Այստեղ անփոփոխ է երկու կողմերի գիտակցումը, որ մեր հարաբերություններն այսպես թե այնպես ռազմավարական են, ինչպես նաև երկու կողմերի պատրաստակամությունն՝ առաջիկայում հարմար առիթի դեպքում դրանք պաշտոնականացնելու, թղթին հանձնելու և ստորագրելու»,- ասել է նա։