Միրզոյանը հայ-ռուսական հարաբերությունները բնութագրել է որպես եղբայրական, իսկ խնդիրները՝ լուծելի
16 Հոկտեմբերի 2026, 11:40
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բոլոր մակարդակներում եղբայրական են, իսկ երկկողմ քննարկումները՝ կառուցողական։ Այս մասին «Մերիդիան» էքսպո կենտրոնում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի։ Բոլոր մակարդակներում քննարկումները, որոնք ինձ հայտնի են, գնահատում եմ կառուցողական»,- նշել է Արարատ Միրզոյանը։