Քրեյգ Պիլիջյանը ընդգրկվել է UFC-ի Փառքի սրահում
Հունվարի 19-ին կայացած UFC 311 մրցաշարից հետո UFC Փառքի սրահում ընդգրկվել է Քրեյգ Պիլիջյանը: Այս մասին հայտնում է Armenia MMA տելեգրամյան ալիքը։
Քրեյգը The Ultimate Fighter-ի (TUF) գործադիր պրոդյուսերն է և առաջին հայը, ով ընդգրկվել է UFC-ի Փառքի սրահում: 2004 թվականին Քրեյգը աշխատել է Դեյն Ուայթի և Լորենցո Ֆերտիտայի հետ՝ The Ultimate Fighter ռեալիթի շոուի 1-ին եթերաշրջանը հեռուստատեսություն բերելու համար և մեծ դեր է խաղացել նախագծում՝ մինչ այժմ լինելով նրա գործադիր պրոդյուսերը։