«Ուրարտու»-ն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Միքայել Միրզոյանի հետ

24 Հունիսի 2023, 20:40

Սպորտ

«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Միքայել Միրզոյանի հետ, որը հանդիսանում է ակումբի սանը։ Այս մասին հայտնում է ակումբը։ 

Միրզոյանը կարիերան սկսել է «Ուրարտուի» (այն ժամանակ՝ «Բանանցի» կազմում)։ Այնուհետև 3 մրցաշրջան անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում՝ 2020/21-ին վարձակալական հիմունքներով հանդես գալով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իսկ 2021/22 և 2022/23-ին արդեն որպես ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Բարձրագույն խմբում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 68 հանդիպման և խփել 7 գոլ։

Հիշեցնենք, որ Միրզոյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում։