Սերգեյ Յուրանը հնարավոր է գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
03 Փետրվարի 2025, 14:36
Ռուս մարզիչ Սերգեյ Յուրանը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հայտնում է «RB Sport»-ը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է 55-ամյա ռուսաստանցու թեկնածությունը ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Ինքը՝ Սերգեյը, մեկնաբանել է այս տեղեկությունը, թե ինքն այն թեկնածուների թվում է, որոնք կարող են գլխավորել Հայաստանի հավաքականը։
«Ինձ համար հետաքրքիր կլիներ գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Ես պատրաստ եմ դիտարկել նման առաջարկը։ Ավելին, ես աշխատել եմ այս երկրում (2016թ. հունվարից մայիս մարզել է Աշտարակի «Միկա»-ն): Ինձ շատ դուր եկավ Երևանը։ Ես գիտեմ, թե ինչպես է այնտեղ զարգանում սպորտը։
Կարծում եմ, որ հայկական թիմի կազմում շատ լավ, ուժեղ ֆուտբոլիստներ կան, որոնց հետ կարելի է պայքարել աշխարհի առաջնություն դուրս գալու համար։ Ավելին, Հայաստանի հավաքականում շատ ֆուտբոլիստներ կան Ռուսաստանի առաջնությունից, որոնց ես լավ ծանոթ եմ։ Ընդհանրապես, կրկնում եմ, ինձ հետաքրքիր կլիներ: Բայց ինձ դեռ չեն զանգահարել»,- Յուրանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։