Ֆեդյա Չոբանյանը նվաճել է UNF Rising Stars չեմպիոնական գոտին՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին
09 Փետրվարի 2025, 17:40
MMA-ի հայ մարտիկ Ֆեդյա Չոբանյանը Լոս Անջելեսում ընթացող UNF 22 մրցաշարում հաղթանակ է տարել՝ նվաճելով UNF Rising Stars չեմպիոնական գոտին։
Sportaran.com-ի փոխանցմամբ՝ Չոբանյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել ամերիկացի Լիամ Բրաունին։
Հայ մարզիկի այս հաղթանակը չորրորդն է UNF լիգայում։ Այս հաջողության շնորհիվ Չոբանյանն ամրապնդել է իր դիրքերը խառը մենամարտերի աշխարհում և այժմ ունի լավ հնարավորություն հաջող կարիերա անելու համար։