Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՄՔԴ՝ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

12 Փետրվարի 2025, 17:35

Քաղաքականություն

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:

Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը Ֆրանսիայի կառավարությանը կոչ են արել հարցը փոխանցել ՄՔԴ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ հետաքննություն սկսելու նպատակով։

Հիմա եթերում