Սոչի քաղաքի հայերը նշել են Տրնդեզը
15 Փետրվարի 2025, 15:28
2025 թվականի փետրվարի 13-ին Սոչի քաղաքի բոլոր թաղամասերում նշվել է Տրնդեզը։
Միջոցառմանը ելույթներ են ունեցել Սոչիի վոկալ և պարային խմբերը։ Նշվում է, որ տոնակատարությունը շարունակվել է ժողովրդական շուրջպարերով։
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։