Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Խենթը». AUDIOBOOK

15 Փետրվարի 2025, 14:08

 

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Րաֆֆու «Խենթը» վեպը։

Այն ռուս-թուրքական պատերազմի գեղարվեստական արձագանքն է: «Խենթի» գլխավոր հերոսը Վարդանն է: Նա կամավոր է, որը, խենթ ձևանալով, կարողանում է դուրս պրծնել պաշարված Բայազետից և հայության վիճակի մասին լուր հայտնել երևանյան զորքերի հրամանատար գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին: Վարդանի սիրած աղջիկը Լալան էր, որը սովից մահացել էր:

Վեպում Վարդանը փարվել է Լալայի գերեզմանին, որը գտնվում էր Սբ. Գայանեի գերեզմանատան մի անկյունում, փակել աչքերը և երազ տեսել: Նա, ասես ժամանակի մեքենայով, ուղևորվել է դեպի «Նոր Հայաստան» 200 տարի անց:

«Խենթը» վեպը ցույց է տալիս, որ Րաֆֆին, չնայած իր ապրած ժամանակների ծանր իրադրությանը, տեսնում և հավատում էր իր երկրի լավ ապագային: