ՀՀ-ի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր
20 Փետրվարի 2025, 17:46
Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը»,-գրել է նա: