Հայկ Խլոյանը և Սլավիկ Գալստյանը հանդես կգան ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի մրցաշարում
22 Փետրվարի 2025, 14:20
Փետրվարի 25-ին Ալմաթիի Բալուան Շոլակի անվան սպորտի պալատում տեղի կունենա ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի (PWL) ութերորդ մրցաշարը:
Մրցաշարում Մ23 աշխարհի գործող չեմպիոն Հայկ Խլոյանը (97 կգ) մրցելու է աշխարհի և Եվրոպայի 2021թ.առաջնության արծաթե մեդալակիր Կիրիլ Մասկևիչի հետ: Իսկ աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիր Սլավիկ Գալստյանը կմրցի կուբացի Լուիս Օրթայի հետ:
Մրցաշարի շրջանակներում հանդես կգա նաև աշխարհի առաջնության մրցանակակիր Արթուր Սարգսյանը: Նա կմրցի կուբացի ըմբիշ Գաբրիել Ռոսիլյոյի հետ և կներկայացնի Ռուսաստանը:

