Միսակ Գևորգյանը՝ Ստավրոպոլի երկրամասի նարդու առաջնության հաղթող

22 Փետրվարի 2025, 16:10

Սպորտ

Ստավրոպոլի երկրամասի նարդու ֆեդերացիան անցկացրել է նարդու 2025 թվականի առաջին առաջնությունը։ Մրցաշարն անցկացվել է «Կարճ նարդի» և «Կարճ նարդի-բլից» կարգերում։

«Կարճ նարդի-բլից․ տղամարդիկ» մրցույթում հաղթող է ճանաչվել Միսակ Գևորգյանը։ Այս մրցաձևում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Արտաշես Աղաբաբյանը և Գալուստ Ամալյանը: «Կարճ նարդի-բլից․ կանայք» մրցույթում Օքսանա Սարգսյանը և Մարգարիտա Սարգսյանը զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: «Կարճ նարդի․ տղամարդիկ» մրցաձևում երրորդ տեղը զբաղեցրել է Արտաշես Աղաբաբյանը։

Հիմա եթերում