Ախալքալաքցի Նաիր Մելիքյանը հաղթանակ է տարել Բակուրիանիի բռնցքամարտում
23 Փետրվարի 2025, 16:46
Վրաստանի Բակուրիանի ավանում տեղի է ունեցել «Գամմա» մրցաշարի կիսաեզրափակիչը, որում խառը մենամարտերի ախալքալաքցի մարզիկ Նաիր Մելիքյանը հաղթել է մրցակցին և դուրս եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։
Բաց մարտում Նաիրի մրցակիցը Վախո Ծիկլաուրին էր։
Հաջորդիվ Նաիրը պետք է պայքարի եզրափակչում, որի անցկացման ամսաթիվը դեռևս հայտնի չէ: