Հայաստանից երկու վետերան Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին

24 Փետրվարի 2025, 19:40

Հայեր

Հայրենական մեծ պատերազմի երկու վետերան Հայաստանից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումներին։Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 34 վետերան, մեծ մասն արդեն նշել է իր 100-ամյակը:

Եսայանը նշել է նաև, որ Հայաստանի վետերանների կազմակերպությունը պատրաստվում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը: Նրա խոսքով՝ մայիսի 9-ին նախատեսված է «Անմահ գնդի» ավանդական երթը։

Հիմա եթերում