1812 թվականի պատերազմի առաջին տարեգիրը․ գեներալ Դմիտրի Ախշարումովի կյանքն ու սխրանքները

22 Հոկտեմբերի 2026, 22:00

Հայեր

Դմիտրի Իվանի Ախշարումովը ծնվել է 1785 թվականի հոկտեմբերի 22-ին Աստրախանում՝ հայազգի մայոր Իվան Վենիամինովիչ Ախշարումովի ընտանիքում։ Առաջին կադետական կորպուսում կրթություն ստանալուց հետո՝ 1803 թվականին, նա ծառայության է անցել որպես ենթասպա՝ Չեռնիգովի հետևակային գնդում։

Արդեն առաջին ռազմական արշավների ընթացքում Ախշարումովն աչքի է ընկել իր ծառայությամբ։ Նա մասնակցել է Նապոլեոնի դեմ չորրորդ կոալիցիայի պատերազմին (1806–1807 թթ.), ինչպես նաև 1809-1811 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ Բազարջիկի մոտ ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշանով։

Արդեն իր առաջին ռազմական արշավանքների ընթացքում Ախշարումովն աչքի է ընկել մարտական հատկանիշներով։ Նա մասնակցել է Նապոլեոնի դեմ մղված Չորրորդ կոալիցիայի պատերազմին (1806–1807 թթ.), ինչպես նաև 1809-1811 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ Բազարջիկի համար մղված մարտում ցուցաբերած արիության և առանձնահատուկ ծառայությունների համար պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով՝ ժապավենով։

1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ Ախշարումովը ծառայում էր Լեյբ-գվարդիայի յեգերական գնդում։ Նա մասնակցել է Սմոլենսկի, Բորոդինոյի և Տարուտինոյի մարտերին, իսկ հատկապես աչքի է ընկել Մալոյարոսլավեցի ճակատամարտում՝ դրսևորելով անձնական խիզախություն և մարտական բարձր ոգի։ Այդ սխրանքի համար նա պարգևատրվել է «Արիության համար» մակագրությամբ ոսկե զենքով։

1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքների ընթացքում Ախշարումովը մասնակցել է նաև Լյուցենի ճակատամարտին։ Այդ մարտում ցուցաբերած ծառայությունների համար ստացել է գնդապետի կոչում և Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշան։ Նա ռուսական զորքերի կազմում հասել է մինչև Փարիզ, ապա շարունակել ծառայությունը Ֆրանսիայում տեղակայված ռուսական օկուպացիոն զորքերի շարքերում։

Ռուսաստան վերադառնալուց հետո Ախշարումովը շարունակել է զինվորական ծառայությունը։ 1820 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում, և նա նշանակվել է 17-րդ հետևակային դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար։ Սակայն կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է քաղաքացիական ծառայության՝ նշանակվելով Կոմիսարիատային դեպարտամենտի փոխտնօրեն։ Այդ պաշտոնում նա զբաղվել է Ռազմական կանոնադրությունների ժողովածուի խմբագրմամբ՝ դառնալով ռազմական օրենսդրության համակարգման նախաձեռնողներից մեկը։

Ախշարումովի կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա՝ 1813 թվականին լույս տեսած «1812 թվականի պատերազմի պատմական ակնարկ» աշխատությունը։ Այն պատերազմի անմիջական ականատեսի գրած՝ ռազմական արշավանքի առաջին համակարգված ուսումնասիրություններից էր։ Իսկ 1819 թվականին ընդլայնված և առավել հայտնի՝ երկհատոր «1812 թվականի պատերազմի պատմական ակնարկ» աշխատությունը։ Այն ռուսական պատմագրության մեջ համարվում է 1812 թվականի Հայրենական պատերազմին նվիրված առաջին հիմնարար մենագրությունը։

Դմիտրի Իվանովիչ Ախշարումովը մահացել է 1837 թվականի հունվարի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Նրա անունը մնացել է պատմության մեջ՝ որպես ականավոր գեներալի, մեծ ճակատամարտերի մասնակցի և 1812 թվականի Հայրենական պատերազմի առաջին պատմաբաններից մեկի, որը կարողացել է իր ռազմական փորձը համադրել պատմական իրադարձությունների գիտական ուսումնասիրության հետ։

Հիմա եթերում