Մեկնարկել են Աստրախան-Երևան ուղիղ չվերթները

28 Հունիսի 2023, 10:28

Տնտեսություն և Բիզնես

Այսօրվանից առաջին անգամ Աստրախանի օդանավակայանից ուղիղ ավիաչվերթ կիրականացվի դեպի Երևան: Ինքնաթիռները սպասարկելու է ShirakAvia ավիաընկերությունը:

Astrakhanpost-ի փոխանցմամբ՝ չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի։ Ուղևորները Երևան կկարողանան հասնել հարմարավետ Boeing 737-500-ով։

Նրանք Աստրախան կժամանեն 15:50-ին, Երևան թռիչքը կկայանա 16:50-ին: Մեկ ուղղությամբ ճանապարհորդությունը կտևի 1 ժամ 50 րոպե: