Սամվել Կարապետյանը 2-րդն է Forbes-ի` անշարժ գույքի շուկայի վարկանշային աղյուսակում

Հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Forbes Ռուսաստան» առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի 2025 թվականի ռուսական վարկանիշում: Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները կազմում են 685 մլն դոլար։

Սամվել Կարապետյանի բիզնեսն ընդգրկում է ավելի քան 100 անշարժ գույք, մասնավորապես, առևտրի կենտրոններ և գրասենյակային շենքեր, որոնք տեղակայված են Մոսկվայում և ՌԴ մարզերում: Ռուսաստանի 15 քաղաքներում և Երևանում գործում է «РИО» առևտրի 16 կենտրոն:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը նույնպես ակտիվորեն զարգացնում է ենթակառուցվածքային նախագծերը և զբաղվում բարեգործությամբ, ներառյալ կրթական և առողջապահական նախաձեռնությունների աջակցությունը:

Հիմա եթերում